News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է` վերջին շրջանում խորհրդարանականների ակտիվ փոխայցերը ցույց են տալիս, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններն ակտիվանում են բոլոր մակարդակներով: ԱԺ փոխնախագահը խոսել է մշակութային համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտության մասին:

Էլիսո Բոլքվաձեն նշել է, որ Վրաստանի խորհրդարանում իր ղեկավարած հանձնաժողովը նորաստեղծ է եւ հարաբերությունների զարգացմանն ուղղված առաջին հուշագիրը ստորագրվել է Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Հուլիսի 25-ին Ախալցխայում Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան...
Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ պատվիրկություն կմեկնի Թբիլիսի
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
Վրաստանի պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին պաշտպանության...
Պապիկյանն ու Չիկովանին ստորագրել են ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև 2024-ի համագործակցության պլանը
Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող...
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը
Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը...
Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Հուլիսի 12-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի...
Ամենաշատ