News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, իշխանություններին բավականին անհանգստացրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» շարժման, ինչպես նաև նոր ստեղծված համանուն կուսակցության ակտիվությունը, հանրային բավական լայն շերտերի ներգրավվածությունն այդ շարժմանը: Եթե սրան գումարում ենք այն, որ կուսակցությունը հայտարարել է Սրբազան պայքարին աջակցելու մասին, պատկերն առավել պարզ է դառնում: Եվ ահա, մեր տեղեկություններով, արդարադատության նախարարությունը հրաժարվում է գրանցել «Համահայկական ճակատ» կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ ապրիլի 5-ին:

Մեզ հետ զրուցում կուսակցության ներկայացուցիչները նշում էին, որ պատճառաբանությունները վերաբերում են հիմնականում կանոնադրության տեխնիկական «թերություններին», օրինակ՝ կուսակցության ղեկավարի հասցեն իր տան հասցեն է, կուսակցության հասցեն՝ գրասենյակինը, սակայն մեկ հասցե պիտի նշվի, էջակալումը ոչ թե վերևում պիտի լինի, այլ ներքևում և այլն: Սակայն զավեշտալին այն է, որ կուսակցությունից պահանջել են ոչ թե շտկել այդ տեխնիկական վրիպակները, այլ նոր համագումար հրավիրել: Սա՝ այն դեպքում, երբ սկզբունքային փոխոխություններ կանոնադրության մեջ չեն նախատեսվում:

«Փաստ» թերթի հետ զրույցում գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հաստատեց այս տեղեկությունները՝ համոզմունք հայտնելով, որ սա իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է՝ ձգձգել կուսակցության ստեղծումն ու խոչընդոտներ ստեղծել կուսակցության լիարժեք գործունեության համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել
Վահան Սարգսյանը, անդրադառնալով ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման և պետությանը...
«Հրապարակ». Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին
Արդյունքում հայկական արբանյակը ոչ մի օգուտ չի տվել Հայաստանի Հանրապետությանը եւ խանգարել է այլ...
«Հրապարակ». «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրական արշա՞վ է սկսել
Մեր լրագրողը հարց է ուղղել շարժման առաջնորդներից մեկին` Գառնիկ Դանիելյանին, հարցնելով` գուցե արդեն...
«Ժողովուրդ». Փաշինյանը 2014-ից «Հայկական ժամանակ» թերթը գրանցել է զոքանչի անունով
Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները «իրական շահառուների», ««կեղծ» իրական շահառուների» գծով...
«Հրապարակ». Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում
Կուսակցության հիմնադիրները քոչարյանականներ են՝ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներ: Նախաձեռնող խմբի...
«Հրապարակ». Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատուցումից
Մեզ պատմեցին, որ միջադեպերն այնքան են հաճախացել, որ շինարարները ժամերով պարապուրդի են մատնվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ