News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի վերջին հրաժեշտի արարողությունն ավարտվել է երկրի հյուսիսարեւմտյան Թավրիզ քաղաքում։ Այս մասին տեղեկացրել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռուհոլա Մոթեֆակեր Ազադը։

«Հրաժեշտի արարողությունը, [որին մասնակցել են Իրանի] Արեւելյան Ադրբեջան նահանգի բազմաթիվ բնակիչներ, կմնա պատմության մեջ»,- ավելացրել է Մոթեֆակեր Ազադը IRNA գործակալության մեկնաբանությունում։

ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ երթին մասնակցել է մի քանի հազար մարդ։ Կառավարական հաստատություններում իջեցրել են ազգային դրոշները։ Հրաժեշտի արարողության ժամանակ մարդիկ տանում էին ավիավթարի զոհերի նկարները։ Տղամարդիկ եւ կանայք լալիս էին, բարձր կրոնական բացականչություններ անում։

Ռաիսիի դագաղը նախագահական ինքնաթիռով ուղարկվել է Թեհրան, հետո՝ Կում քաղաք ուղարկելու համար, նշել է գործակալությունը։ Մոտ 10 հազար մարդ ուղեկցել է բոլոր ութ զոհերի դագաղներին։ Գործակալության տեղեկությունում ասվում է, որ «նախագահը վերադառնում է Թեհրան շրջաններ կատարած իր վերջին ուղեւորությունից հետո»։

Թեհրանում տեղի կունենա համընդհանուր աղոթք վթարի զոհերի հոգիների հանգստության համար։ Հրաժեշտի արարողություն տեղի կունենա Կում քաղաքում, որտեղ գտնվում է իրանցի շիաների կրոնական կենտրոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ