News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը վստահեցրել է, որ կիրակի թոքաբորբի պատճառով հոսպիտալացված թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի առողջական վիճակը անհանգստություն չի հարուցում։

Թագաժառանգը թագավորի փոխարեն երեքշաբթի գլխավորել է կառավարության նիստը։

«Նորին մեծություն թագաժառանգը հավաստիացնում է բոլորին, որ երկու մահմեդական սրբությունների պահապանն առողջ է և երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր մտահոգված էին երկու մահմեդական սրբությունների պահապանի առողջությամբ՝ աղոթելով Ամենակարողին, որ երկու մահմեդական սրբությունների պահապանին շուտափույթ ապաքինում և բարեկեցություն շնորհի»,- հաղորդել է Սաուդյան պետական ​​հեռուստատեսությունը:

Անցած կիրակի Սաուդյան Արաբիայի միապետի գրասենյակը հայտնել է, որ թագավորը բարձր ջերմությամբ և հոդացավերով ընդունվել է Ջիդդայի հիվանդանոց՝ հետազոտության համար: Ավելի ուշ բժիշկները հայտնել են, որ Ալ Սաուդը թոքաբորբով է հիվանդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ