News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

1976 թվականի քարտեզի օգտագործումն ընդամենը փաստացի կապիտուլյացիան որպես փոխզիջում ներկայացնելու դավադիր միջոց է։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։

«Անդրադառնալով Տավուշում տարվող այսպես կոչված սահմանագծման, սահմանազատման գործընթացին` փաստում ենք, որ թե՛ խորհրդային, թե՛  հետխորհրդային տարիներին  Կիրանցը ոչ մի անգամ սահմանակից չի եղել Ադրբեջանին (այսինքն` Ադրբեջանի հետ չի ունեցել ընդհանուր սահման), եղել է սահմանամերձ բնակավայր:

Նույնն է իրողությունը նաև Ջողազի ջրամաբարի պարագայում, որը նախագծվել ու կառուցվել է Հայաստանի բյուջեով: Այս ամենը վավերացված է ԽՍՀՄ կառավարության կողմից հրատարակված 1988թ. տոպոգրաֆիկ քարտեզով, որը հաստատվել էր Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների արձանագրությամբ, հանձնվել էր Հայաստանի և Ադրբեջանի Գերագույն խորհուրդների նախագահություններին:

ն3(3).jpg (398 KB)

Ընդ որում, 1988-ին ավարտված գործընթացը, որը հիմնված էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների վրա, այն ժամանակվա գործող օրենսդրության համաձայն ենթակա չէր խորհրդարանների (Գերագույն խորհուրդների)  կողմից վավերացմանը: Փաստորեն, այսօր այս այսպես կոչված սահմանագծմամբ ու սահմանազատմամբ Ադրբեջանը մխրճվում է Հայաստանի մեջ, Հայաստանի տարածք:

Կրկնում ենք՝ Կիրանցն Ադրբեջանին սահմանակից բնակավայր չի եղել, եղել է Հայաստանի կազմում Ադրբեջանին սահմանամերձ բնակավայր: Նույնն է և Ոսկեպարի պարագայում: Այսպես կոչված սահմանագծման, սահմանազատման այս գործընթացով Հայաստանի հողերն անօրինական կերպով փաստացի նվիրաբերվում են Ադրբեջանին:

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզի վկայակոչմանը,  այն խաբեություն է, քանի որ Գլխավոր շտաբի քարտեզները չեն հանդիսանում հանրապետությունների վարչատարածքային բաժանման, հետևաբար սահմանագծման, սահմանազատման հիմք:  Այս քարտեզի օգտագործումն ընդամենը փաստացի կապիտուլյացիան հայկական աշխարհին որպես փոխզիջում ներկայացնելու դավադիր միջոց է:

Կիրանց 3.jpg (1.47 MB)

Պահանջեք իշխանությունների կողմից վկայակոչվող 1976 թվականի տոպոգրաֆիկ քարտեզն ու դրա իրավական փաստումը: Սահմանագծման, սահմանազատման համար  պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները»,- նշվում է հայտարարության մեջ։

Տպել
Ամենաշատ