News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մայիսի 22-ին, ժամը 21:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Մ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու ուղևոր հոսպիտալացվել է ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղևոր Մ․ Հ․-ին (ծնված 1988 թ․) դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է ԲԿ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ