News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երկար տարիներ մեր երկրից «ուղեղների արտահոսք» է եղել, որը ամենամեծ սպառնալիքն է եւ հիմա, փաստացի, ի դեմս ձեզ, մենք շտկում ենք այդ խնդիրը: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հայրենադարձների հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Նա հավելեց․«Առանցքային է հայրենադարձների մասնակցությունը այս ճգնաժամային իրավիճակում, որտեղ մենք պետականաշինության գործընթաց սկսելու հրամայականի առաջ ենք կանգնած։ Ձեր դերն այստեղ խորքային է՝ սկսած մշակութային ասպեկտից, վերջացրած մասնագիտական ներգրավումով եւ նաեւ արժեքային ասպեկտով:

Անչափ շնորհակալ եմ և հույս ունեմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր մասնակցությամբ, նաեւ մասնագիտական ուղղություններով ներգրավված կլինի այս պատմական փուլում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ