News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆային է նվիրել ռուսական Aurus մեքենայի երկար տարբերակը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Բահրեյնի թագավորն այս օրերին պաշտոնական այցով Ռուսաստանում է։ Հինգշաբթի օրը Կրեմլում կայացել են նրա բանակցությունները ՌԴ նախագահի հետ։

ՌԴ նախագահի օգնականը հաստատել է, որ այս այցի ընթացքում առաջնորդները նվերներ են փոխանակել։

"Այո, իհարկե: Կարող եմ ասել՝ ներառյալ Aurus մեքենայի երկար տարբերակը»,- ​​ասել է Ուշակովը՝ խոսելով նվերների փոխանակման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ