News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եկեղեցին հարկվում է ամբողջությամբ. հիմա էլեկտրոնային են սարքել, բոլորը երեւում է. Իրենք սուտ են ասում, իսկ ստի հայրը սատանան է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի հոգևոր հովիվ Ահարոն քահանա Մելքումյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ եկեղեցին պետք է բոլորի պես հարկվի:

«Մայր Աթոռից մեզ օգնություն է գալիս, մեզանից հարկում են: Վրաստանը Հայ եկեղեցուն գումար է տալիս: Իրանում հայ եկեղեցին ազատված է հարկերից: Արաբական երկրներում էլ է ազատված: Անգամ Թուրքիայում հարկերից ազատված է, իսկ մեզ մոտ տեսեք՝ ինչ են անում;

Իրենք մեծ հարկեր դրեցին պարաֆինի վրա, որով մոմեր ենք պատրաստում, որպեսզի չկարողանանք բերել: Ռուս եկեղեցին մեզ նվիրում է դա: Բայց իրենք դա տանում են պահեստավորում են, երկար պահում են, դրա համար օրական վճար ենք տալիս, էլի հասցնում են աստղաբաշխական գումարի, հետո նոր պարաֆինը տալիս են, որը նվիրատվություն է»,-ասաց նա:

Ահարոն քահանա Մելքումյանը հիշեցրեց հայտնի պատմությունը. «Ասում է՝ սուտը ճշմարտության հագուստները հագնում է, մտնում ժողովրդի մեջ, մարդիկ սիրով ընդունում են: Հետո ճշմարտությունը մերկ մտնում է մարդկանց մեջ, ասում է՝ դա սուտն է, ու մարդիկ թքում են ճշմարտության երեսին: Հիմա, քանի մարդիկ կարող են այդ սուտը կուլ տալ, իրենք ասելու են այդ սուտը:

Հիմա իրենք ինչու են հարձակվել եկեղեցու վրա, որովհետեւ եկեղեցին ամուր պատի պես կանգնած է, եթե եկեղեցին իրականությունից հանենք, աղանդավորները, այլասերվածները, սորոսականները ամբողջությամբ կոչնչացնեն ազգը:

Եթե եկեղեցին է դուրս եկել պայքարի, նշանակում է էլի պետություն ենք կորցնում, կարմիր գիծը հատել ենք»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ