News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՏՏ ոլորտի մասնագետ, ֆինանսական եւ բանկային ծրագրերի ստեղծող Արթուր Ղազարյանը այսօր` մայիսի 23-ին, Բագրատ Սրբազանի հետ հանդիպման ժամանակ հարց ուղղեց, թե արդյոք շարժումը պատրաստվում  է հայեցակարգ մշակել գիտության եւ ՏՏ ոլորտում:

«Մենք բոլորս, ցավով, ականատես ենք եղել 2020 թվականին պատերազմից առաջ հուլիս ամսին, ԲՏԱ նախարարը ասաց, որ մեզ պետք չեն արբանյակներ, որոնք կդիտարկեն, կմոտարկեն` ինչ է կատարվում հողի վրա, իսկ Ադրբեջանը այդ պահին արդեն ուներ 3-4 արբանյակ եւ 1.58 մոտարկումով ինքը տեսնում էր ամբողջ շարժը եւ դրա համար շատ թիրախային խոցում էր եւ զինուժը, եւ տեխնիկան եւ քաղաքները:

Մեր բարձր տեխնոլոգիաների նախարարությունները, որ ստեղծվել են, միշտ ղեկավարել են ոչ մասնագետներ`  մեկը եղել է արեւելագետ, մյուսը` պատմաբան եւ այլն:  Մենք բոլորս աշխատում ենք ինչ-որ մասնավոր հիմնարկներում, բայց ինձ թվում է` շատերը կլինեն, երբ որ պետական մակարդակով կազմակերպված լինի ճիշտ կառուցվածք, իրենց հայրենիքին պետք է ծառայեն ի վերջո տեղեկատվական  տեխնոլոգիաները եւս:

Կրթության ոլորտը ՏՏ-ում լրիվ փլուզված է, որեւիցե մասնագետ չի րավիրվում դրսից աստեղ, նոր կադրերը չեն գնում ուսումնական հաստատութուններ, որպեսզի դասավանդեն, իրոք ծանր վիճակ է, հիմնարկները նոր աշխատակից ներգրավելու համար իրենք կազմակերպում են սեփական  ամառային դպրոցները եւ փորձում են Շամշադինի լեզվվո ասած` էշը ցեխից հանել: Օրինակ Թուրքիան 15 տարում ստեղծել է Բայրաքթարի նման զենք, որն ամբողջ աշխարհն ընդունում եւ օգտագործում է: Գործը ճիշտ կազմակերպելու դեպքում ինձ թվում է Հայաստանում էլ կարող ենք դա անել: Ճիշտ  ժամանակին ստեղծված այս շարժումը պատրաստվո՞ւմ է հայեցակարգ մշակել գիտության եւ ՏՏ մասով»,- ասաց նա:

Բագրատ Սրբազանը  պատախանելով նշեց, որ կրթության զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի, եւ առաջնային հարց է անվտանգությունը` թե΄ կանխարգելիչ, թե΄ հետախուզական, թե΄ հակահետախուզական:

«Շատ կարճ ժամանակում լուծելու խնդիր է, ինչպես ամեն ինչը, բայց պետք է նպատակը սահմանես, ինչ որակի պետություն ես ուզում: Կախված թե կառավարիչները ինչ նպատակ են սահմանում եւ գնում դրա հետեւից»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ