News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Շիբա Ինու շունը՝ Կաբոսուն, ով դարձել է Doge-ի (ճապոնական «Դոջի» ընթերցմամբ) նախատիպը, մահացել է Ճապոնիայում, հայտնում է նրա տերն իր բլոգում։

«Շնորհակալություն, Կաբո-չան: Այսօր՝ մայիսի 24-ին՝ առավոտյան ժամը 7.50-ին, Կաբո-չանը խոր քուն է մտել։ Անցած գիշեր, ինչպես միշտ, նա կերավ ու ջուր խմեց։ Մի գեղեցիկ առավոտ, երբ փափուկ լույսն ընկավ պատուհանից, դրսում թռչունները երգում էին, նա հանգիստ հեռացավ, քնեց, մինչ ես շոյում էի նրան։ Շնորհակալ եմ նրան այսքան ժամանակ սիրելու համար: Իմ կարծիքով՝ Կաբո-չանը աշխարհի ամենաերջանիկ շունն էր: Իսկ ես աշխարհի ամենաերջանիկ տնային տնտեսուհին էի»,- ասվում է գրառման մեջ։

Շան տերը հայտնում է նաև, որ շանը հրաժեշտը տեղի կունենա մայիսի 26-ին։

Կաբոսուն ծնվել է 2005թ.-ին։ Նա եկել է կամավորների մոտ այն բանից հետո, երբ սելեկցիոները, ում տանը նա ապրում էր, սնանկացել է: Նրան գտել է թափառող շների բարեգործական կենտրոնում նրա տերը, ով սկսել է բլոգ գրել՝ նվիրված իր ընտանի կենդանիներին՝ 2009 թվականին։ Մոտ 2010 թվականից ի վեր Կաբոսուն դարձել է Doge-ի ինտերնետային մեմերի նախատիպը: Կաբոսու անունը նրան տվել են կամավորները, ենթադրաբար այն պատճառով, որ նրա դեմքը սովորական կլոր ձևով ցիտրուսային «կաբոսու» է հիշեցնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունները փորձում են լուծել միլիոնավոր թափառող շների խնդիրը
Կառավարության գնահատմամբ՝ Թուրքիայի փողոցներում և գյուղական շրջաններում շրջում են մոտ 4 միլիոն թափառող շներ...
Թերի աղբահանությունը «գրավում» է արջերին․ ինչպես է մարդկային անփութությունն աշխատում ի վնաս
Վայոց ձորի բնակավայրեր արջերի  հաճախակի այցերի պատճառ կարող է լինել նաև ոչ պատշաճ աղբահանությունը։ Այս տեսանյութը նկարահանել են FPWC թակարդ...
Հավն ընկել է Գինեսի ռեկորդների գիրքը՝ թվերը, տառերը և գույները ճանաչելու ունակության համար
Անցյալ տարի նա մի քանի հավ է գնել, որոնց մեջ նաև Լեյսին էր...
Դինոզավրերից ավելի հին, կամ ինչպես «պրուսացիները» վերացան Հայաստանում 90-ականներին
Գիտնականների կարծիքով՝ ուտիճները Երկրի վրա հայտնվել են մոտ 300 միլիոն տարի առաջ՝ ածխի...
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում վերջին ամիսներին 7 ձագ է ծնվել
«Դիլիջան» ազգային պարկի ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում վերջին…
Մարդ և արջ՝ հարևաններ Վայոց ձորում. FPWC-ի համապարփակ մոտեցումը
FPWC-ն բազմակողմանի մոտեցում է ցուցաբերում՝ ներդնելով մի շարք նորարարական լուծումներ: Դրանց թվում են...
Ամենաշատ