News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։ Այս մասին  NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

443696530_828476982638989_302928769105962473_n.jpg (213 KB)

Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից օպերատիվ խմբեր։ Նշված վայրում նռնակով զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։

 Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը, ձերբակալվել ու տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին։ 1974 թվականին ծնված Բյուրեղավանի բնակիչն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

443734846_828477015972319_2049916016065927894_n.jpg (182 KB)

Քննչական կոմիտեից էլ NEWS.am-ին հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասի եւ 335 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Տեղում քննիչները քննչական գործողություններ են սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ