News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

«Մեծ յոթնյակը» (G7) կուսումնասիրի ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հնարավորությունները Ուկրաինային օգնելու համար, շաբաթ հայտնել են G7-ի երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները՝ այն հայտարարության նախագծի համաձայն, որին ծանոթացել է Reuters գործակալությունը։

«Մենք փորձում ենք հասնել առաջընթացի ռուսական ինքնիշխան ակտիվներից շահույթ ստանալու պոտենցիալ միջոցների քննարկման ընթացքում՝ հօգուտ Ուկրաինայի»,- նշվել է հայտարարության նախագծում։

G7-ի աղբյուրի խոսքով՝ հայտարարությունը էական փոփոխությունների չի ենթարկվի մինչեւ վերջնական տարբերակի ընդունումը, որը կհրապարակվի շաբաթ օրն ավելի ուշ։

Շաբաթ օրը նախարարներին կմիանա Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։

Ստրեզայում (Իտալիա) ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման նպատակը Ուկրաինայի ֆինանսավորման տարբերակների առաջարկն է G7-ի կառավարությունների ղեկավարներին՝ հունիսի կեսին կայանալիք գագաթաժողովում քննարկելու համար, նշվել է հայտարարությունում։

G7-ը սառեցրել է մոտ 300 մլրդ դոլար ռուսական ակտիվներ 2022թ. փետրվարին Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ