News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են «Toyota Corolla» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարկան ջոկատի փրկարարները և Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բախման հետևանքով ճանապարհը դարձել է երթևեկության համար միակողմանի։ Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։

Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ