News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Տարբեր մարտավարություններ կան, որոնք այս առաքելության մեջ գտնվող մարդկանց, քաղաքական դաշտի հետ խորհրդակցաբար գործում ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակից սկսված երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Հարցին, ի՞նչ պետք է ասի Նիկոլ Փաշինյանին կառավարական ամառանոցում, որ այստեղ հնարավոր չէր ասել, նա պատասխանեց. «Այստեղից լավ չի լսվում: Ակնկալում եմ հանդիպելու: Որ չգա, նշանակում է՝ խուսափում է ժողովրդին, նշանակում է՝ կապ չունի ժողովրդի հետ: Ծրագիր կա հանդիպելու, խոսելու, իրավիճակը բացատրելու, ասելու, որ լավ կլինի: Չի ստացվի, մենք այս քաղաքում ենք ապրում, հաջորդ հանդիպումը կստացվի»:

Անդրադառնալով նրան, որ ՔՊ-ականները հայտարարել են, որ ոչ ոք իրենցից չի քվեարկի վարչապետին անվստահություն հայտնելու օգտին, Սրբազանն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ ողջամտությունը կհաղթի: Այդ պատասխանատվությունը իրենց վրա, իրենք բոլոր հնարավորություններն ունեն այդ բեռից ազատվելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ