News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ալավերդու գերեզմանը չի վնասվել. մասնակի փլուզված է գերեզման տանող կամուրջը։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

 «Ջրի մակարդակը որոշակի իջել է։ Մ6-ի տարբեր հատվածներում ծանր տեխնիկա է աշխատում՝ անցանելի դարձնելու ճանապարհի բանուկ մասը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։  Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, այսօր արդեն վերականգնվել է: Հեղեղի հետևանքով այս պահի դրությամբ կա 3 զոհ։ ՇՄՆ-ից հաղորդում են, որ այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկ 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ վնասի չափը դեռևս չի գնահատվել, սակայն այն սարսափելի մեծ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռու մարզպետը աղետի գոտում իրականացվող աշխատանքները քննարկելու նպատակով  խորհրդակցություն է անցկացրել
Առաջիկայում լուծում կստանա նաև այդ խնդիրը, և հնարավոր կլինի վերականգնման աշխատանքներ իրականացնել նաև այդ հատվածում…
Կործանարար հեղեղումը, ինչպիսին եղավ Լոռիում եւ Տավուշում, պատահում է 300 տարին մեկ. ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն
Նման կործանարար հեղեղում պատահում է 300 տարին մեկ...
Հայաստանում աղետի գոտում հաշվվել է 269 վնասված բնակարան և անհատական ​​բնակելի շենք
Փոխնախարարը պարզաբանեց, որ դիմումը բավարարվում կամ մերժվում է ներկայացման օրվանից...
Հայաստանում 1քմ-ի համար կհատկացվի 40-ից 60 հազար դրամ՝ հեղեղումների գոտում բնակարանների վերանորոգման համար
Այն դեպքերում, երբ ներգրավված են վերանորոգման աշխատանքներ, տարածքների գոտիավորումն ուժի մեջ է...
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները
Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում․․․
Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից փլուզված 16 բնակարանի և 2 բնակելի տան գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
Աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ համայնքապետարանների միջոցով…
Ամենաշատ