News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Դպրոցական վերջին զանգն ազդարարում է նաև ամառային էքսկուրսիաների ու բացօթյա խնջույքների մեկնարկը, ուստի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը հարկ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել այդ նպատակով ձեռք բերվող սննդամթերքին ներկայացվող մի քանի պարզ պահանջների մասին: Այս մաին NEWS.am-ին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Ամենամյա այս հիշեցումների համար հիմք է հանդիսանում նախորդ տարիներին դպրոցական էքսկուրսիաների ընթացքում արձանագրված թունավորման դեպքերի վերլուծությունը, երբ էքսկուրսիայի մեկնողները իրացման ցանցերից գնում են սննդամթերք և հետագայում, ոչ պատշաճ հիգիենայի և ջերմաստիճանի պապհպանման արդյունքում, սննդամթերքը դարձնում են վտանգավոր:

Եվ այսպես՝ սննդամթերք գնելիս համոզվեք, որ այն թարմ է՝

  1. պահպանվում էր մակնշմանը համապատասխանող ջերմային ռեժիմում,
  2. նայեք պիտանիության ժամկետներին,
  3. մի գնեք սննդամթերք փողոցից,
  4. մի գնեք սննդամթերք, որը չունի մակնշում,
  5. միս գնելիս պահանջեք անասնաբուժական ձև N5 վկայականը։

Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես արագ փչացող սննդամթերքին, որը ենթակա չէ պահման առանց սառնարանային պայմանների:

Հատկապես արագ փչացող սննդամթերքի շարքին են դասվում՝ միս-մսամթերքը, այդ թվում՝ թռչնի ու ճագարի, ձուկ-ձկնեղենը, ծովամթերքը, կաթ-կաթնամթերքը և դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներն ու խոհարարական արտադրանքը, ալրային և կրեմային հրուշակեղենը, քաղցրավենիքը, ըմպելիքները, արագ սառեցրած մթերքը (աղցաններ, ուտեստներ, ճաշատեսակներ), ձավարեղենային և բանջարեղենային կիսապատրաստվածքները:

Արագ փչացող սննդամթերքի պահման պայմաններն ու ժամկետները խախտելու դեպքում, դրանցում կարող են զարգանալ մթերքի փչացմանը նպաստող մանրէներ, ինչպես նաև մանրէային ծագման սննդային թունավորումներ և աղիքային սուր վարակիչ հիվանդություններ առաջացնող ախտածին մանրէներ:

Հետևեք նաև տեղում՝ բնության գրկում, պատրաստվող սննդամթերքի հիգիենայի պահանջներին, պատրաստման ջերմաստիճաններին և տևողությանը։ Նախքան երեխաներին միրգ-բանջարեղեն մատուցելը՝ պաշտաճ լվացեք դրանք, խուսափեք խաչաձև աղտոտումից՝ բացառեք հում սննդամթերքի և պատրաստի սննդամթերքի շփումը։

Ներկայումս էքսկուրսաների կազմակերպման մշակույթ է դարձել նաև այլ՝ հանրային սննդի ծառայություն մատուցող, կազմակերպությունների դիմելը, ուստի անհրաժեշտ է ուշադիր լինել, որ՝

  1. հանրային սննդի ծառայություն մատուցող այն կազմակերպությունը, որին դիմում եք, ապահովի օրենսդրությամբ սահմանված անվտանգության նորմերն ու կանոնները՝
  • սննդի կառույցը լինի պատշաճ մաքուր, հագեցած լինի համապատասխան սարքավորումներով և գույքով,
  • աշխատակիցները պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, կրեն մաքուր արտահագուստ,
  • հնարավորության դեպքում հավաստիացեք, որ մատուցվող սննդամթերքը պիտանիության ժամկետի մեջ է, իսկ օգտագործվող հումքը՝ անվտանգ։
  1. Մի օգտվեք ֆիզիկական անձանց կողմից տնային պայմաններում պատրաստված սննդամթերքից, որովհետև ոչ արտադրական պայմաններում պատրաստված և մատուցվող սննդամթերքն անվտանգ չէ և հնարավոր խախտումների դեպքում Տեսչական մարմինը հնարավորություն չի ունենում իրականացնել հետագծելի ստուգումներ։
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ