News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանն այժմ ապրում է իր պատմության ծանր և պատասխանատու փուլերից մեկը։ Արցախի շրջափակումից հետո՝ այս օրերին շրջափակվածը Հայաստանն է։ Երեկ տարբեր հայտարարությունների համաձայն՝ այժմ Հայաստանի գլխավոր մուտքերն ու ելքերը փակ են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար։

Շաբաթներ առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փակել էր Տավուշ-Վրաստան սահմանը՝ ի նշան սահմանագծման և սահմանազատման դեմ բողոքի, հետո արդեն ոստիկաններն են փակել ճանապարհի նույն հատվածը: Այսինքն՝ խոչընդոտներ կան մարդկային, տվյալ դեպքում՝ իշխանական գործոնով պայմանավորված:

Երեկ՝ օրվա ընթացքում, «Ճանապարհային դեպարտամենտ»-ի կողմից մի քանի անգամ պաշտոնական հայտարարություն տարածվեց, որ Հայաստանի հյուսիսից դեպի Վրաստան մուտքերը բնական աղետի՝ սելավի և գետերի վարարման պատճառով արգելափակված են։
Այսօր «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը հայտարարեց նաև, որ փակ է Իրան-Հայաստան սահմանը։

Այսինքն՝ Հայաստանը գտնվում է տոտալ շրջափակման մեջ: Իսկ իշխանությունները օպերատիվ խմբեր են ստեղծում աղետի չափերը գնահատելու համար․ թե երբ պետք է գնահատվեն նաև փակ սահմանների հետևանքներով ՀՀ տնտեսությանը պատճառած վնասները, պարզ չէ:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվականը օրվա վերջում հերքեց բոլոր լուրերը Իրան-Հայաստան փակ սահմանների մասին, բայց անհասկանալի է՝ արդյոք չե՞ն գիտակցում նրանք, թե իրենց գոյությամբ ինչ վնաս են հասցնում ՀՀ զարգացմանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել
Վահան Սարգսյանը, անդրադառնալով ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման և պետությանը...
«Հրապարակ». Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին
Արդյունքում հայկական արբանյակը ոչ մի օգուտ չի տվել Հայաստանի Հանրապետությանը եւ խանգարել է այլ...
«Հրապարակ». «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրական արշա՞վ է սկսել
Մեր լրագրողը հարց է ուղղել շարժման առաջնորդներից մեկին` Գառնիկ Դանիելյանին, հարցնելով` գուցե արդեն...
«Ժողովուրդ». Փաշինյանը 2014-ից «Հայկական ժամանակ» թերթը գրանցել է զոքանչի անունով
Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները «իրական շահառուների», ««կեղծ» իրական շահառուների» գծով...
«Հրապարակ». Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում
Կուսակցության հիմնադիրները քոչարյանականներ են՝ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներ: Նախաձեռնող խմբի...
«Հրապարակ». Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատուցումից
Մեզ պատմեցին, որ միջադեպերն այնքան են հաճախացել, որ շինարարները ժամերով պարապուրդի են մատնվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ