News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ինձ համար դրոշի առկայութունը մեր երկրում ամենակարևոր հաղթանակներից մեկն է։ Արյուն ու կյանք տեսած է մեր դրոշը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը

«Սխրանքների ճանապարհ անցած է մեր դրոշը, ցանկալի ու բաղձալի կլինի, որ մեր լուսամուտներից, պատշգամբներից, մեր շենքերից, տներից կախված լինի մեր եռագույնը»,-ասաց նա:

Սրբազանը նշեց, պետք է հասկանալ, որ օրհներգը, զինանշանը, դրոշը մեր հավաքական նկարագիրն են. «Ինչպիսին մեր դրոշն է, այդպիսին էլ մենք ենք, և հակառակը։ Խոնարհում մեր դրոշին՝ եռագույնին։ Հուսանք, ինչպես վեհորեն ծածանվել է այս՝ Սարդարապատի դաշտում, այդպես էլ իր հաղթարշավը կշարունակի»,-ասաց նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտարարեց, որ Սարդարապատից ավտոերթով մեկնելու են մայրաքաղաք։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության  հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ