News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի անվտանգության խորհուրդն ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև բանակցություններում դրական առաջընթացը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին ասվում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։

«Մենք վերահաստատեցինք մեր հույսը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի և աջակցեցինք բոլոր բարեխիղճ ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը», - ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել էր, որ Անկարան ողջունում է մայիսի 11-ին Ալմաթիում կայացած հանդիպմանը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շարունակելու բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման շուրջ։

Անկարան բազմիցս հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, որը քննարկվում է 2022 թվականից, կօգնի ապահովել Հարավային Կովկասում անվտանգությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ