News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Օկրուգային դատախազ Ջոշուա Սթեյնգլասը համոզված է, որ ատենակալների ժյուրին պետք է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչի Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերը կեղծելու մեջ նախկին պոռնոդերասանուհի Սորմի Դենիելսի վճարելու ժամանակ։ Այս մասին  նա հայտնել է երեքշաբթի՝ ելույթ ունենալով Նյու Յորքի դատարանում։

«Հետեւեք առողջ բանականությանը եւ դատավորի իրավաբանական կարգադրություններին։  Խնդրում եմ ձեզ դատապարտյալին մեղավոր ճանաչել»,- ասել է դատախազն ատենակալներին։ Նրա խոսքերը մեջբերել է CNN հեռուստաընկերությունը։ Սթեյնգլասի ելույթը շարունակվել է մոտ հինգ ժամ։

Թրամփը դատարանի դահլիճից հեռացել է՝ առանց մեկնաբանությունների։ Սովորաբար նա լրագրողների համար հայտարարություններ է անում։ Այս անգամ, ինչպես նշել է NBC հեռուստաընկերությունը, նա չի շփվել մամուլի հետ եւ միայն «բռունցքն է բարձրացրել»՝ հեռանալով։ Ավելի ուշ Truth Social սոցցանցի իր էջում Թրամփը դատավարությունն անվանել է «կեղծված»։

Մայիսի 21-ին Rasmussen Reports հետազոտական կազմակերպությունը հրապարակել է հարցման արդյունքները, որոնցից երեւում է, որ ամերիկացի ընտրողների կեսից ավելին (53 տոկոս) կարծում է, որ Թրամփին մեղավոր կճանաչեն ֆինանսական փաստաթղթերի կեղծման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ