News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում ըստ առաջնահերթության այսօրվանից մեկնարկելու է ասֆալտապատման միջին նորոգման գործընթացը, որին զուգահեռ իրականացվելու են նաև փոսալցման և ճաքալցման ծրագրերը։

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ եղանակային անբարենպաստ պայմանները աշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորություն չէին տալիս, սակայն այսօրվանից հետևողական քայլերով արվելու է ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքում վարորդները բողոք չունենան ճանապարհների վիճակի պատճառով։

Իրականացվող ծրագրերում կարևորվում է նաև գործի որակը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ