News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի, ԵՄ քաղաքական ու անվտանգության կոմիտեի նախագահող Դելֆին Պրոնկի և ԱԳԵԾ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի, տարածաշրջանային համագործակցության ու ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև  տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ