News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ռուս, ղազախ և ադրբեջանցի զինվորականները բելառուսական զինվորականների հետ կմասնակցեն հուլիսի 3-ին Բելառուսի Անկախության օրվան նվիրված Մինսկի ռազմական շքերթին, հայտնել է «Սպուտնիկ Բելառուս»-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Ռազմական տեխնիկայի զորատեսը և հետևակային շարասյուների երթը ավանդաբար տեղի կունենա «Մինսկ՝ հերոս քաղաք» քարակոթողում՝ Պոբեդիտելի և Մաշերովի պողոտաների խաչմերուկում։ Այս պահին բելառուս զինվորականները զորահանդեսի են պատրաստվում Մինսկի ռազմական հրամանատարության գրասենյակի շքերթի հրապարակում։

«Ներկայում ունենք 26 շքերթային անձնակազմ։ Նրանց թիվը կավելանա՝ հաշվի առնելով օտարերկրյա զորքերի ժամանումը։ Ռուսաստանից, Ղազախստանից և Ադրբեջանից ժամանումն արդեն  հաստատվել է»,- հայտնել է Մինսկի ռազմական հրամանատարության հրամանատար, գնդապետ Դմիտրի Ժուկովսկին։ Սպասվում է, որ հետևակային շարասյուների հաշվարկներին կմասնակցի մոտ 5 հազար մարդ, որոնցից 150-ն աղջիկներ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ