News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց վարկանիշ ձեռք բերած մարզիկների սպորտային նպաստը այս տարվա հունիսի  1-ից 300 000 դրամի փոխարեն նախատեսել 1 մլն դրամ, որպեսզի լրացուցիչ խթան լինի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը մշակվել է, քանի որ երիտասարդների հավաքականների մարզիկները այլևս ձեռք չեն բերելու «Փարիզ 2024» օլիմպիական խաղերի վարկանիշ: «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերը անցկացվելու են 2024 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը:

Նախագծով սահմանվում է, որ նպաստի շահառու հանդիսացող մարզիկները նպաստը ստանում են մինչև տվյալ մարզաձևերի վարկանիշային մրցաշարերի ավարտը,  եթե նրանք վարկանիշ չեն ձեռք բերել:

«Ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրի  միջոցառման համար 2024-ի  պետական բյուջեով նախատեսված է 297,062.500 ՀՀ դրամ: 

Ներկայումս ԿԳՄՍՆ-ում շրջանառվում է  «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու  և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով սպորտային նպաստ ստացող օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողների, մրցանակակիրների, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղերը գրաված մարզիկների և  օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչների և բժիշկների ու մերսողների ցուցակները հաստատելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը, որի գումարը կազմում է ամսական 23.450.000 ՀՀ դրամ: 8 ամսվա համար կկազմի  187.600.000 ՀՀ դրամ:

Ներկայումս 11 օլիմպիական վարկանիշ ձեռք բերած մարզիկները միասին  ամսական ստանում են ընդհանուր 5 մլն ՀՀ դրամ  ներառյալ հարկերը և տուրքերը:

Հունիսի 1-ից 11 մարզիկ կստանան  միասին  ամսական 13 մլն 750 հազար դրամ, որի համար ամսական լրացուցիչ  անհրաժեշտ կլինի  8.750.000 ՀՀ դրամ, իսկ  երեք ամսվա համար ընդհանուր անհրաժեշտ գումարը կկազմի 26.250.000 ՀՀ դրամ:

Նոր վարկանիշ ձեռք չբերելու դեպքում լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, սակայն  մինչև հուլիսի կես դեռ շարունակվելու են վարկանիշային մրցաշարերը և այս պահին մնացորդի մասին ֆինանասական գնահատական տալ հնարավոր չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ