News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիտում որոշեց «Ներուժ 4.0» սփյուռքի  տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի  շրջանակում ուղիղ դրամաշնորհ հատկացնել առանձնացված 6 թիմերին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Ներուժ 4.0» ծրագիրն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից գլխավորը՝ մասնակիցների Սփյուռքից լինելու հանգամանքն է, ինչն էլ որոշակի խնդիրներ է ստեղծում դրամաշնորհների հատկացման կարգով ծրագրին դիմելու համար:

Ծրագրի կարևոր առանձնահատկություններից է արտերկրյա ստարտափ մշակույթի և փորձի հայաստանյան տնտեսական միջավայր ներմուծելու անհրաժեշտությունը:

2023 թվականի օգոստոսի 23-28-ը տեղի ունեցած աքսելերացիոն ծրագրի շրջանակում «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերում լավագույնն են ճանաչվել 3-ական թիմեր, և, որոշում է կայացվել տրամադրել պետական աջակցություն:

Քանի որ ըստ Ծրագրի վերոնշյալ թիմերը միայն ՀՀ պետական ռեգիստրում որպես իրավաբանական անձ գրանցվելուց հետո կկարողանային դիմել դրամաշնորհային մրցույթի, աքսելերացիոն ծրագրի շահառուների սփյուռքից ժամանած լինելու և ՀՀ ոլորտային օրենսդրությանն ու ընթացակարգերին անծանոթ լինելու հանգամանքով պայմանավորված,պետական գրանցման գործընթացը տևեց նախատեսվածից ավելի երկար, որի հետևանքով դրամաշնորհային մրցույթը հայտարարվեց նախատեսված ժամկետներից ավելի ուշ:

Այս պահին լավագույն վեցնյակ առանձնացված ստարտափներին աջակցության տրամադրման գործընթացը հայտնվել է փակուղում, քանի որ դրամաշնորհային մրցույթի շրջանակում հայտերի ընդունման ժամկետը լրանալուց հետո պարզ դարձավ, որ հանձնաժողովի կողմից նախօրոք առանձնացված կազմակերպությունների մի մասը չի կարողացել դիմել մրցույթին՝ տեխնիկական խնդիրների պատճառով, որոնցից թերևս ամենահաճախ առաջացած խնդիրներից էր ARMEPS էլեկտրոնային համակարգի միջոցով հայտ ներկայացնելու համար ոչ բավարար հմտություններ ունենալու հանգամանքը:

Հաշվի առնելով վերոնշյալը, սույն որոշման նախագծով առաջարկվում է հանձնաժողովի կողմից առանձնացված 6 թիմերին, որոնք արդեն հանդիսանում են ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ,տրամադրել ուղիղ դրամաշնորհ:

Նշենք, որ նշված 6 ընկերությունները պարտավորվում են հայրենադարձվել և բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում: Ընտրված ստարտափները առանձնանում են նորարարական և տեխնոլոգիական լուծումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ. TOSHIBA ընկերության Էքսկլյուզիվ գործընկերը Հայաստանում
LG-ն նշանակում է Lucky Goldstar՝ միավորելով Lucky և Goldstar ընկերությունների անունները, որոնց միաձուլման արդյունքում ծնվել է․․․
Ֆրանսիայի իշխանությունները սկսել են կիբերլրտեսական ծրագրով վարակված համակարգիչների մաքրման գործողությունները
Օլիմպիական խաղերին ընդառաջ այս գործողությունը վկայում է, որ տարբեր խաղացողներ Ֆրանսիայում և արտերկրում մոբիլիզացված են...
Արմավիրում «Թումո» կենտրոն կկառուցվի նախկին մանկապարտեզի տեղում. շուրջ 3800 երեխա կհաճախի այնտեղ
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում համայնքային սեփականություն...
Քննարկվել են «Արհեստական բանականության սերունդ» փորձարարական ծրագրի ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը շնորհակալություն է հայտնել հաջող համագործակցության համար...
ԲՏԱ նախարարը վերահաստատել է աջակցությունը տելեկոմ ոլորտին․ Մխիթար Հայրապետյանն այցելել է Team Telecom Armenia
Հայկ Եսայանը նախարարին է ներկայացրել վերջին տարիների ձեռքբերումները, կիսվել ընկերության...
«Շրջապատվե՛ք մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին այնպես, ինչպես՝ դուք». ԲՏԱ նախարարը ողջունել է շրջանավարտներին
1997 թվականից ի վեր Հայաստանում գործունեություն ծավալած Հայ-ռուսական համալսարանն իր 8 ինստիտուտներով՝ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ