News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

2023թ. ի կատար ածված մահվան դատավճիռների թիվը աշխարհում հասել է առավելագույնին մոտ տասը տարվա ընթացքում, նշվել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում։

Իրավապաշտպանների հաշվարկներով՝ 2023թ. աշխարհի 16 երկրներում իրականացվել է 1 153 մահվան դատավճիռ։ Դա 31 տոկոսով ավելի է, քան 2022-ին, երբ Amnesty International-ը տեղեկացրել էր ի կատար ածված 883 մահվան դատավճիռների մասին 20 երկրներում։

Զեկույցի հեղինակները նշում են, որ սա ամենաբարձր ցուցանիշն է, որը գրանցել է Amnesty International-ը 2015 թվականից, երբ տեղեկացվել էր 1 634 մարդու մահապատժի մասին ողջ աշխարհում։ 2023թ. կայացված մահվան դատավճիռների թիվը ավելացել է 20 տոկոսով եւ հասել 2 428-ի։

Այն երկրների հնգյակում, որոնցում 2023թ. ի կատար են ածվել ամենամեծ թվով մահվան դատավճիռները, իրավապաշտպանները ներառել են Չինաստանը (ստույգ տվյալները հայտնի չեն), Իրանը (853-ից ոչ պակաս), Սաուդյան Արաբիան (172), Սոմալին (38-ից ոչ պակաս) եւ ԱՄՆ-ը (24)։

«Գրանցված մահապատիժների հսկայական ավելացումը տեղի է ունեցել հիմնականում Իրանի շնորհիվ։ Իրանի իշխանությունները ցուցադրել են լիակատար քամահրանք մարդկային կյանքի հանդեպ եւ ավելացրել մահապատիժների թիվը այն հանցագործությունների համար, որոնք կապված են թմրանյութերի հետ, ինչն էլ ավելի է ընդգծում խտրական վերաբերմունքը առավել մարգինալացված եւ աղքատ համայնքների նկատմամբ»,- ասել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Անյես Կալամարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ