News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ԵՄ Խորհուրդը հաստատել է հուլիսի 1-ից Ռուսաստանից եւ Բելառուսից ցորենի ներմուծման արգելիչ սակագները, տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը X-ում։

«ԵՄ նախարարները պայմանավորվել են զգալիորեն ավելացնել Ռուսաստանից եւ Բելառուսից ցորենի ներմուծման սակագները հուլիսի 1-ից»,- գրել է Դոմբրովսկիսը։ Նա հավաստիացնում է, որ այդ տուրքերի խնդիրն է «կանգնեցնել ռուսական ցորենով եվրոպական շուկայի ապակայունացումը» եւ փորձել նվազեցնել Ռուսաստանի գյուղատնտեսական եկամուտները։

Իր հերթին, ԵՄ Խորհուրդը տեղեկացրել է, որ տուրքերը չեն տարածվում ԵՄ նավահանգիստներով երրորդ երկրներ ցորենի տարանցման վրա։ «Սակագները վերաբերելու են Ռուսաստանում եւ Բելառուսում արտադրվող եւ այնտեղից ԵՄ արտահանվող հացահատիկային արտադրանքին ։ Դրանք չեն վերաբերում այդ երկու երկրներից ԵՄ տարածքով երրորդ երկրներ տարանցվող հացահատիկային արտադրանքին»։

Եվրահանձնաժողովը առաջարկել է «արգելիչ բարձր տուրքեր» մտցնել մարտի 22-ին։ Ինչպես այն ժամանակ հայտնել էր Եվրահանձնաժողովի փոխղեկավար Դոմբրովսկիսը, դա ցորենի, արեւածաղկի սերմերի եւ կերային մշակաբույսերի մատակարարումների փաստացի արգելք է Ռուսաստանից եւ Բելառուսից ԵՄ ներքին շուկա բարձր սակագների հաստատման միջոցով, ինչը դրանց ներմուծումը կդարձնի տնտեսապես անշահեկան։

Եվրահանձնաժողովի փաստաթղթի համաձայն՝ տուրքեր են գանձվելու ցորենից, եգիպտացորենից, արեւածաղկի սերմերից եւ ածանցյալ ապրանքներից, ինչպես նաեւ կերակրային մշակաբույսերից։ Տուրքի չափը կարող է կազմել մեկ տոննան 95 եվրո, ինչը համապատասխանում է ցորենի արժեքի մոտ 50 տոկոսին եվրոպական շուկայում (մեկ տոննան 193 եվրո մարտի 15-ի դրությամբ)։ Այս միջոցը փաստորեն պետք է դառնա եւս մեկ սահմանափակման փորձ Ռուսաստանի դեմ, որպեսզի խախտվեն նրա եկամուտները, ինչպես նաեւ ստեղծվի տարածք ԵՄ շուկայում՝ ուկրաինական ցորենի ներմուծման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էստոնիայի դեսպանը Գորիսում միացել է ԵՄ դիտորդական առաքելության պարեկային խմբին
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել դեսպանին...
Եթե հանկարծ ԵՄ-ն ասի՝ դուք վաղն արթնանում եք ԵՄ անդամ, Հայաստանի տնտեսությունը կոչնչանա. Արամ Մանուկյան
Անլուրջ է եւ թիթիզություն է անել հանրաքվե՝ ԵՄ անդամակցության հարցով...
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը չի լինելու. ժողովրդին պատրանքներով են կերակրում. Արամ Մանուկյան
ԱՄՆ-ն մեզ օգնել է անկախության առաջին տարիներին տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի շատ, քան հիմա է...
ԵՄ որոշումները նշանակալի առաջընթաց են ԵՄ-ՀՀ հարաբերություններում. Կիպրոսի ԱԳՆ
Կիպրոսը կշարունակի աշխատել ԵՄ գործընկերների հետ՝ միտված Հայաստանի հետ...
Հունաստանի ԱԳ նախարարությունը պատմական է համարել ՀՀ վերաբերյալ ԵՄ-ի որոշումը
Հունաստանը ողջունում է ԵՄ-ի պատմական որոշումը՝ Հայաստանին օգնություն...
Լեհաստանը բացառել է Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին՝ մինչև Կիևը չընդունի Վոլինի ջարդերի համար իր մեղքը
Ուկրաինան հիշում է պատմությունը և պատրաստ է երկխոսության, սակայն Վարշավան Վոլինի ջարդերի հարցում պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ