News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինան մինչև 2024 թվականի վերջ կարգելի շաքարավազի արտահանումը Եվրամիության երկրներ: Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի նախարարի պաշտոնակատար Տարաս Վիսոցկին։

Ըստ Reuters-ի՝  նա շեշտել է, որ Եվրոպա շաքարավազի արտահանման ծավալը հասել է առեւտրային արտոնությունների նոր կանոններով սահմանված սահմանաչափին։ Ուկրաինան Եվրոպա շաքարավազի խոշորագույն արտահանողներից մեկն է։

«Մյուս շուկաները կլինեն առանց սահմանափակումների, բայց ԵՄ շուկան բաց կլինի միայն հունվարի 1-ից, և այդ ժամանակ պարզ կդառնա՝ արտահանման ինչ ծավալներ կլինեն»,- պարզաբանել է Վիսոցկին։

Ուկրաինական շաքարավազի արտահանումը Եվրամիության երկրներ հասել է 262 հազար 600 տոննայի, ինչը համապատասխանում է ԵՄ-ի սահմանած ծավալին՝ որպես Ուկրաինայի համար 2024 թվականի քվոտա։

2023 թվականին ուկրաինացի արտադրողները Եվրամիության երկրներ են արտահանել շուրջ 493 հազար տոննա շաքար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ