News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ կոչ է արել Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադին դադարեցնել հակակառավարական ակցիաների ճնշումը:

Աֆրիկայի մահմեդական երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպման ժամանակ` Էրդողանը հայտարարել է, որ չի պաշտպանում երկրի կառավարման մեթոդները` ռազմական ուժի կիրառման օգնությամբ` ընդդեմ սեփական ժողովրդի, հաղորդում է թուրքական Today’s Zaman-ը:

«Եթե դուք որպես ղեկավար վստահ եք Ձեր ուժերին, ապա պետք է գնաք ընտրությունների: Եթե քվեարկության ժամանակ իշխանության գաք, ապա կարող եք կառավարել երկիրը: Բայց դուք չեք կարող պահել իշխանությունը տանկերի եւ զենքի միջոցով: Կգա օրը եւ դուք ստիպված կլինեք հեռանալ»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի եւ Ֆրանսիայի արտգործ նախարարների հանդիպման ժամանակ, Ահմեդ Դավութօղլուն շեշտել է, որ Թուրքիան հանդես է գալիս ավելի արդյունավետ պատժամիջոցների ընդունման օգտին, մասնավորապես տնտեսական ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ