News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը


Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն և պատրաստ է: Այդ մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

«Խոսքը 2022 թվականի հուլիսին ձեռք բերված պայմանավորվածության մասին է, ըստ որի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը պետք է բացվի 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար: Հայկական կողմից մենք բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք և ավարտել ենք, և անցակետը պատրաստ է գործունեության համար:

Թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց մենք հույս ունենք, որ այդ քայլերը կիրականացվեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ երկխոսությանը, Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Այնպես չէ, որ հանդիպումներ չկան. եթե կհիշեք վերջին հանդիպումը՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների, տեղի է ունեցել այս տարվա փետրվարի վերջին Անթալիայում: Նույն քաղաքում և նույն ժամանակ ես եմ հանդիպել Թուրքիայի ներկայացուցչի հետ: Պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև, ժամկետի և վայրի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սահմանների բացումը բխում է երկու երկրների շահերից. Հակոբ Արշակյանը՝ հայ-թուրքական սահմանի մասին
Կարծում եմ, որ սահմանների բացումը բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից, և հույս ունեմ, որ դա շուտափույթ կերպով տեղի կունենա...
«Փաստ». Որո՞նք են Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունների եզրերը
ԱՄՆ-ի կողմից F-35-ների ծրագրից դուրս գալուց հետո Թուրքիան որոշեց Ռուսաստանից գնել Ս-400 հակահրթիռային...
Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ...
Անկարան հրաժարվել հուլիսի 2-ին նախատեսված Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումից
Ավելի վաղ հաղորդվել էր...
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի. ԱԳՆ
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումներին, թե հուլիսի 2-ին նախատեսվում է...
Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 2-ին սահմանին. դիվանագիտական աղբյուր
Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ