Ոստիկանությունն Ազգային ժողովի բակում անցավ հատուկ միջոցներ կիրառելու։ Այժմ ցուցարարների ուղղությամբ ոստիկանները կիրառում են լուսաձայնայն նռնակներ։ Ազգային ժողովի բակում այս պահին իրավիճակը գերլարված է։

Ինչպես NEWS.am-ի թղթակիցն է հաղորդում դեպքի վայրից, հատուկ միջոցների կիրառման հետևանքով կան տուժածներ։ Մեր թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես են մի երիտասարդի արյունոտված վիճակում տեղափոխում դեպքի վայրից։