Ասում էր՝ Կիրանցի դպրոցի մոտ ծառ ենք տնկելու, հիմա այդ դպրոցն օգտագործելո՞ւ են, որ միլիոններով բյուջեից ծախս են արել: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, Կիրանցում բնակիչների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:
«Հին դպրոցը խնդիրներ ունի, որի կողքը մենք բունկեր ենք կառուցել, որ եթե դիմացից հարված լիներ, աշակերտները մտնեն այնտեղ: Որոշել են նոր դպրոց կառուցել, գյուղում առավելագույնը 50 աշակերտ է եղել, հիմա նայեք, թե ինչ հսկայական դպրոց է կառուցվել, չգիտեմ քանի հարյուր աշակերտի համար, հսկայական գումարներ են ծախսել, հիմա ասում են՝ դպրոցը չի գործարկվելու»,-ասաց նա՝ հավելելով, որ հավանաբար հենց սկզբից էլ մտածել են, որ դա որպես դպրոցի չի ծառայելու:
Անդրադառնալով տուն կորցրած Կիրանցի բնակիչներին փոխհատուցումներ տալու խնդրին, Բագրատ Սրբազանն ասաց. «Գնացեք հարցրեք, բյուջեում այդպիսի տող կա՞, որից տալիս են այդ գումարները: Այստեղ 1000 դոլարանոց վագոն-տնակի համար 50 հազար դոլար են առաջարկել»:











