News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 23-ին, Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ գործարար եւ բարերար Արարատ Սեզգինի հետ եւ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել սննդի արդյունաբերության զարգացման հարցերին:

Նախագահը կարեւորել է այս ոլորտում Սփյուռքի հետ գործնական կապերի հաստատումը` նշելով, որ դա դրականորեն կազդի Արցախում սննդի արդյունաբերության զարգացման եւ համաշխարհային պահանջներին համապատասխանեցման գործընթացի վրա:

Հանդիպմանը մասնացեն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ