Դամասկոսը համաձայնություն է տվել Արաբական պետությունների լիգայի դիտորդներին Սիրիա ուղղորդելու մասին: Համապատասխան նամակը Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուլեմն ուղարկել է Արաբական պետությունների լիգայի քարտուղար Նաբիլ ալ-Արաբին:
Եգիպտական ՄԵՆԱ գործակալության փոխանցմամբ, փաստաթղթի ստորագրաման ժամանակ Դամասկոսի ներկայացուցիչը լինելու է ԱԳՆ փոխնախարար Ֆեյսալ ալ-Մեքդադը:
Գործակալությունը նշում է, որ որոշումը կայացվել է Կահիրեում Արաբական պետությունների լիգայի նիստից առաջ, որը տեղի է ունենում այսօր` նոյեմբերի 24-ին, գրում է «Ռիա Նովոստին»:
Արաբական նախարարները քննարկում են Սիրիայի իրադրությունը եւ Բաշար Ասադի դեմ տնտեսական եւ քաղաքական պատժաիջոցներ մտցնելու հնարավորությունը, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ ծրագրով նախատեսվում էր 500 արաբ դիտորդի տեղակայում Սիրիայի տարածքում` երկրում իրավիճակի վերահսկման նպատակով:




























