News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խոշտանգումներ թույլ չտալու  և նրանց վերադարձն ապահովելու համար:

Այս անգամ զրուցեցինք Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի և Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայի դասախոս Գուրգեն Պետրոսյանի հետ։

Պարոն Պետրոսյան, հետևո՞ւմ եք արդյոք հայաստանյան իրավիճակին, 2020թ.պատերազմից և Արցախի կորստից հետո տեղի ունեցող զարգացումներին:

Բնականաբար հետևում ենք: Ավելին, Հայ-գերմանական իրավաբանների միությունը 2020թ-ից ի վեր Գերմանիայում, տարբեր իրավական հարթակներում պարբերաբար բարձրաձայնում է այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել պատերազմի ժամանակ և դրան հաջորդող ընթացքում՝ հիմնվելով համընդհանուր իրավասության հասկացության  վրա, որը լայնորեն ճանաչվում ու ընդունվում է Գերմանիայում:  Ներկայացրել ենք միջազգային հանցագործությունների մասին հաղորդումներ Գերմանիայի դաշնային դատախազին՝ ներկայացնելով  այն պատերազմական հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել  44-օրյա պատերազմի ժամանակ: Նպատակն այն է, որպեսզիայդ հանցագործությունները կատարած անձինք Գերմանիա մտնելիս ենթարկվեն քրեական պատասխանատվության, քանի որ, ըստ գերմանական օրենսդրության, անկախ նրանից, թե  որտեղ են կատարվել այդ միջազգային հանցագործությունները, Գերմանիայում նրանք կարող են պատասխանատվության ենթարկվել: Նման նախադեպեր եղել են սիրիացի և իրաքցի իսլամիստների մասով, որոնց նկատմամբ դատական վարույթներ են եղել: Մենք այդ հաղորդումները ներկայացրել ենք և հետամուտ ենք լինում, որ այդ հանցագործները Գերմանիա մտնելուն պես ենթարկվեն քրեական պատասխանատվության:  Ի դեպ, նման հաղորդում ներկայացրել էինք նաև ամիսներ առաջ Մոսկվայում ձերբակալված և հետո ազատ արձակված ադրբեջանցի «Ֆիթնեսբլոգերի» նկատմամբ:

Գերմանիայի դատախազությունն սկսել է ուսումնասիրությունների փուլը, և այն պահին, երբ տվյալ անձը հայտնվի ու այդ մասին տեղեկացնենք, իրավապահ մարմինները քայլեր կձեռնարկեն:

Տեղյա՞կ եք արդյոք  Հայաստանի կողմից միջազգային իրավական ատյաններ ներկայացված միջպետական հայցերի մասին: Ադրբեջանի ճնշումներից մեկն էլ այն է, որպեսզի Հայաստանը հրաժարվի այդ հայցերից: Ի՞նչ կարծիք ունենք այդ մասին և դա ի՞նչհետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար:

Դա կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ առաջացնել: Բազմիցս իմ հարցազրույցներում նշել եմ, որ Հայաստանը չպետք է ոչ մի կերպ հրաժարվի իր իրավական պահանջներից, քանի որ այն պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների ոտնահարումները, որոնք տեղի են ունեցել հայ բնակչության նկատմամբ  թե՛ պատերազմի, թե՛ դրան հաջորդող շրջանում ու թե՛ դեպորտացիայի ժամանակ,  չպետք է դուրս գան Հայաստանի օրակարգից: Դա կնշանակի, որ Հայաստաննայլևսորևէ պահանջ չունի Ադրբեջանի  իշխանություններից: Մենք իրավունք չունենք այդ գործընթացին գնալու, քանի որ չպետք է մոռանանք, որ անձինք, ովքեր ստիպված են եղել լքել Արցախը, ունեն վերադարձի իրավունք, և այդ մասին միջազգային ատյաններում պետք է պարբերաբար բարձրաձայնվի:

Եսպատահաբար չօգտագործեցի «դեպորտացիա» տերմինը. դեպորտացիան համարվում է  մարդկության դեմ կատարված միջազգային  բնույթի հանցագործությունև այն տրանսնացիոնալ նշանակություն ունի: Եվ քանի որ փետրվարի 1 -ից Հայաստանը Հռոմի ստատուտի անդամ է ու հետադարձ ուժով  ճանաչել է նաև Միջազգային քրեական դատարանի (ICC) իրավասությունը, ապա սա նշանակում է, որ Միջազգային  քրեական դատարանը կարող է հիմնվել այս իրավասության վրա և սկսել հետաքննություններ Ադրբեջանի բարձրաստիճան անձանց նկատմամբ:

Մի քանի ամիս առաջ հայ-ամերիկյան հասարակական կազմակերպություններից մեկը  դիմում է ներկայացրել Միջազգային  քրեական դատարանի դատախազին՝ հիմնվելով այն փաստերի վրա, որոնք տեղի են ունեցել, և կարծում եմ, նման դիմումները պետք է շարունակաբար լինեն, որպեսզի հարցը մնա դատախազի ուշադրության կենտրոնում:  Մեր առաքելությունը պետք է լինի այն, որպեսզի Հայաստանի պետական և մյուս համահայկական ու հասարակական կազմակերպությունները, միմյանց հետ համագործակցելով, կարողանան այնպիսի նյութ պատրաստել, որը դատախազը կկարողանա միանգամից ընդունելվարույթ և սկսել հետաքննությունը:

Մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների մեր այս շարքը վերաբերում է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ու  քաղբանտարկյալի կարգավիճակում հայտնված Արցախի ռազմաքաղաքական  նախկին ղեկավարության  իրավունքների պաշտպանությանը, նրանց վերադարձի հնարավորություններին: Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել նրանցառանց որևէ հիմնավորման երկարաձգել կալանքի ժամկետները (վերջին անգամ՝ հինգամսով), իսկ անցածամիս Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը խոշտանգումների մասին հայց ներկայացրեց ՄԱԿ-ի խոշտանգումների հարցով զեկուցողին: Վերջերս ԵԽԽՎ  նախագահը մտահոգության հայտնեց այն առիթով, որ Ադրբեջանը հրաժարվում է ԵԽ Խոշտանգումների կոմիտեի  հետ համագործակցելուց: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է հնարավոր անել այս իրավիճակում Բաքվի բանտերում պահվող ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար. Ի՞նչ լծակներ կան, որոնք հնարավոր է գործի դնել:

Սա շատ ցավալի ու բարդ հարց է, ու, ցավոք,  իրավական մեխանիզմներն այս հարցում բավականին սահմանափակ են:

Այո, դիմումը ՄԱԿ-ի զեկուցողին, ԵԽԽՎ Խոշտանգումների կոմիտեի հայտարարությունը կարևոր են,  բայց դրանք Բաքվում պահվող հայերիազատ արձակման  և վերադարձի մեխանիզմներ չեն պարունակում, ինչին և մենք ձգտում ենք:

Գործիքներից մեկն այն է, որ ՄԱԿ-ի  Արդարադատության դատարանը կարող է արձանագրել պետական պատասխանատվություն առ այն, որ  տեղի է ունեցել Խոշտանգումների մասին կոնվենցիայի ոտնահարում  և ըստ այդմ նշանակել ռեպարացիաներ, որոնց չկատարման դեպքում Ադրբեջանի համար կարող է պետական պատասխանատվություն առաջանալ:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա կարևոր է, որ հայկական կողմը պարբերաբար բարձրաձայնի, որ մարդու  իրավունքների նմանատիպ ոտնահարումներ են տեղի ունենում և  երկու տասնյակից հայեր ապօրինաբար են պահվում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Բայց  որևէ ձևով չի նկատվում, որ ՀայաստանիՀանրապետությունըշահագրգռված է այդ հացը օրակարգ մտցնելու առումով: Միգուցե և այն կա օրակարգում,  բայց  առնվազն հանրային դաշտում ակնհայտ չէ, որ  ՀՀ-ն փորձում է ձեռնամուխ լինել Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի ազատարձակմանը:

Ադրբեջանի իշխանությունները  շինծու քրեական մեղադրանքներ են առաջադրել Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ և նրանց համարում են ոչ թե գերիներ կամ քաղբանտարկյալներ, այլ «քրեական հանցագործներ», որոնք պետք է կանգնեն «ադրբեջանական արդարադատության առջև»: Ադրբեջանի գլխավոր դատախազը  վերջերս հայտարարեց, որ  15  հայ բանտարկյալների գործերը, որոնց թվում են արցախցի գործիչները,  «մոտ ժամանակներս» կփոխանցվեն դատարան: Հնարավորություն կա՞արդյոք  այդ դատական նիստերին միջազգային մասնագետների ներկայություն ապահովել:

Սա թերևս ամենակարևոր հարցերից է, և պետք է հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի այս գործերում միջազգային  բարձրակարգ պաշտպաններ ներգրավվեն: Բնականաբար, Ադրբեջանը ամեն կերպ փորձելու է սահմանափակել միջազգային ներկայությունն այդ  դատավարությունների ընթացքում՝մեկնաբանելով,  թե ադրբեջանական օրենքներով միայն իրենց երկրում լիցենզավորված  փաստաբաններ կարող են ներգրավվել  և այլն,  բայց ամեն հնարավորություն պետք է գործի դնել: Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ դեռևս պարզ չէ, թե Ադրբեջանը ինչ տեսակի ստրատեգիա է պատրաստվում  վարել այս  գործերի առումով:

Ընդհանուր թեման ամփոփելով, շատ ցանկալի կլիներ վերոնշյալ հարցերի շուրջ տեսնել համագործակցություն Հայաստանի  իշխանությունների, պետական տարբեր մարմինների միջև և համակարգված աշխատանք նաև ՀԿ-ների հետ,ինչր չափազանց կարևոր է աշխարհաքաղաքական այնպիսի իրողություններում գտնվող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է:

2020 թվականից մինչև հիմա Ադրբեջանի գործողությունները միջազգային  իրավունքի շրջանակում  ուղղված են եղել Արցախի հարցը թե՛  իրավական, թե՛ քաղաքական, և թե՛ռազմավարականտեսանկյունից փակելուն: Մինչդեռ Հայաստանն այդ ընթացքում  ոչինչ չի արել՝նույնմիջազգային իրավունքի գործիքներն օգտագործելով հակազդելու և նրանց քաղաքականությունը կանխելու համար: Հարկավոր էր մեծ քանակությամբ իրավական գործընթացներ սկսել,  որը չի արվել, հարկավոր էր կոորդինացված ու գրագետ աշխատանք պետական ինստիտուտների, ՀԿսեկտորի  և այլ կառույցների միջև, որը չի արվել ու չի արվում:  Պետք չէ  երբեք  թերահավատորեն վերաբերվել միջազգային իրավունքի գործիքներին, պետք է կարողանալ դրանք գրագետ օգտագործել և  այդ ինստիտուտների հետևում կանգնած անձանց հետ մասնագիտական աշխատանք տանել:

Մենք հիմա տեսնում ենք, որ տարբեր կոնֆլիկտներում միջազգային իրավունքի նկատմամբկարևորությունըգնալով ավելի է բարձրանում: Տեսեք, օրինակ, Գվատեմալան, ցեղասպանության կոնվենցիայի հիման վրա, Գերմանիայի դեմ դիմում է ներկայացնում ՄԱԿ-ի Արդարադատության դատարան, Հարավային Աֆրիկան ներկայացնում է դիմում Իսրայելի նկատմամբ: Այսինքն, պետությունները շատ  լավ գիտակցում են, որ  միջազգային իրավունքը կարող է օգտագործվել ճիշտ ուղղությամբ ու երբեք չպետք է թերագնահատել այդ գործիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են. Անդրանիկ Քոչարյան
44-օրյա պատերազմի պարտությունից հետո ՀՀ իշխանությունը դասեր քաղելով...
Շատ դժվար է ասել՝ քննիչ հանձնաժողովի զեկույցի որեւէ հատված հնարավո՞ր է հրապարակել, թե ոչ. Քոչարյան
Զեկույցը պետք է ուղարկենք համապատասխան գերատեսչություններ, ստանանք...
Հայ բանտարկյալների ազատ արձակումը պետք է COP29-ի անցկացման նախապայման լինի
ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին ուղղված հրատապ դիմումը պետք է դիտարկվի որպես համապարփակ մոտեցման մաս...
ՀՀ-ից որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP 29-ին, մասնակցելիս պետք է խոսել հայ գերիների հարցից. Սաղաթելյան
Ուստի, Հայաստանը ներկայացնող որևէ պատվիրակություն, չպետք է մասնակցի COP 29-ին, իսկ մասնակցելու դեպքում, պետք է հստակ բարձրաձայնի Արցախում…
Բաքվում պահվող հայ գերիների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց
Անհետ կորածներին գտեք, կեղծ ԴՆԹ-ներ են մեզ տվել, մեզ խափել են․․․
Թուրքիայի և Ադրբեջանի միջև լուրջ տարաձայնություններ են ծագել երկու հարցի շուրջ. Դանիելյան
Թուրքիան, ինչպես և Արևմուտքը, ցանկանում է հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի շուտափույթ ստորագրում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ