News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը


Մենք կողմնակից ենք ապաշրջափակմանը, սակայն այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բաքվի կողմից  «Խաղաղության պայմանագրից» ապաշրջափակման կետը հանելուն։

«Մենք կողմնակից ենք ապաշրջափակմանը, սակայն այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո»,- նշեց Հայաստանում Իրանի դեսպանը։

Հարցին, թե ապաշրջափակման հետաձգումն ի՞նչ հետևանքներ կբերի, Մեհդի Սոբհանին ասաց․ «Բնական է, եթե տեղի է ունենում ապաշրջափակում, նաև դրա արդյունքում երթևեկությունն է մեծանում, բայց պետք է փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն լինի այդ մասով։ Եթե պայմանավորվածություն է լինում, դա նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի օգտին է, տարածաշրջանի ժողովուրդների օգտին։ Այն, ինչ իրականացնում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք դրա կողմնակիցն ենք»։

Նշենք՝ ավելի քան երկու տարվա բանակցություններից հետո պաշտոնական Երևանը հաստատել է, որ Բաքվի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրի նախագծից հանել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի․․․
Մենք կհաղթեինք աշխարհաքաղաքական ուժերին դիմելու դեպքում, ինչպես արեց Փաշինյանը. ընդդիմադիր
2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը Փաշինյանին հարկավոր էր...
Պուտինը եւ Ալիեւը գոհունակություն են հայտնել վերջին այցի հաջող արդյունքներից եւ քննարկել են իրավիճակն Անդրկովկասում
Այս առնչությամբ ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը այսուհետ եւս հնարավոր աջակցություն ցուցաբերել Բաքվին եւ Երեւանին...
Ջեյհուն Բայրամովը նշել է Հայաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր խոչընդոտը
Բայրամովը նշել է գլխավոր խոչընդոտը...
Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիրը. ԶԼՄ
Բայրամովը եւ Ֆիդանը կքննարկեն խաղաղության պայմանագիրը...
Կովկասը աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար. Աբաս Արաղչի
Կովկասը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ