News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում մոլլան վրաերթի է ենթարկել մեկ այլ մոլլայի, ինչի արդյունքում վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Ինչպես տեղեկացնում է  АПА գործակալությունը, տուժողը Յուխարի գյուղի մոլլա, 1968թ. ծնված Լեքի Մեհդիեւ Վիդադի Զեյնալ օղլուն է:

Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել վրաերթ կատարած անձը` Ուջարի շրջանի Մելիքբալլա գյուղի մոլլա, 1957թ. ծնված  Մայիլով Աղանազար Շեմեն օղլուն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ