News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հրապարակախոս, գրող Լիա Ավետիսյանը մշակույթի նախարարության վարած քաղաքականության մեջ դավադրություն է տեսնում: Այս  մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` Լ. Ավետիսյանը, անդրադառնալով հարիսան իբրեւ թուրքական ազգային ճաշատեսակ («Քեշքեք» անունով) ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական ժառանգության» ցանկ մտցնելու փաստին:

Նրա խոսքով` խոհանոցը մշակույթի մաս է ու հարիսան հայկական կերակրատեսակ է, որը դեռ վաղ անցյալում է տարածված եղել: «Մենք պետք է տիրություն անենք մեր ունեցածին: Ունենք մշակույթի նախարարություն, որը երկու խնդիր ունի` պահպանել ու կորցրածը վեր հանել, պատշաճ ներկայացնել մեր մշակույթը: Ինչո՞վ է զբաղված մշակույթի նախարարությունը: Հետեւողական չեն, չեն ցանկանում հաշվի առնել, որ խոհանոցը ազգային մշակույթ է»,- ասաց հրապարակախոսը:

Ասուլիսի մյուս բանախոսը` «Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ հարիսայի ստեղծման ժամանակը դժվար է նշել, բայց պատրաստման գործիքները, միջոցները, բնամթերքը զուտ հայկական ծագում ունեն ու կասկածելու որեւէ բան չկա, որ հարիսան զուտ հայկական կերակրատեսակ է: «Եթե մի կերակրատեսակ պատրաստում է թոնիրում, ուստի կասկածելու որեւէ բան չկա, որ դա հայկական է: Ցորենի հայրենիքը Հայկական բարձրավանդակն է, ինչն ընդունում են բոլորը»,-ասաց նա` հավելելով, որ «եթե կտրեն մեզ մեր ավանդական խոհանոցից, մնացածի մասին արդեն չարժե խոսել»: Այդ ՀԿ-ի քարտուղար Վահե Անթանեսյանն էլ տեղեկացրեց, որ երիտասարդ ազգագրագետները աշխատանքներ են տանում` հավաքելով ամբողջ տեղեկատվությունը հարիսայի մասին, որպեսզի բողոքարկեն այդ որոշումը: «Բայց պետք է պետական աջակցություն լինի` վիճակը շտկելու համար»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ