News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը իր թուրք գործընկերներից ռազմական նյութատեխնիկական սարքավորումներ է նվեր ստացել, հայտնում է վրացական «Tribuna.ge» գործակալությունը:

Սարքավորումների փոխանցումը տեղի է ունեցել Թուրքիա-Վրաստան ռազմական համագործակցության վերաբերյալ պայմանագրի շրջանակներում:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության, վրաց-թուրքական ռազմական պայմանագիրը իրենից ենթադրում է նաեւ օգնության ցուցաբերում` ուսուցման եւ կազմակերպչական ոլորտներում, ինչը Վրաստանի զինված ուժերին էլ ավելի կհամապատասխանեցնի ՆԱՏՕ-ի չափանիշներին:

Տեխնիկայի պաշտոնական հանձնման միջոցառմանը ներկա են գտնվել Վրաստանում Թուրքիայի դեսպան  Մուրաթնուրհանը, Թուրքիայի ռազմական կցորդ Ադեմ Յուքսելը, Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Նոդար Խարշիլաձեն եւ այլք:

Նշենք նաեւ, որ Թուրքիայի կողմից վրացական կողմին ցուցաբերած աջակցությունը կազմում է 1 մլն 692 հազար դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ