News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Վիրաբույժները 7-ամյա հնդիկ տղայի ավելորդ վերջույթները հեռացնելու բարդագույն վիրահատություն են իրականացրել. նա 4-ի փոխարեն 8 վերջույթ է ունեցել:

Հնդկաստանում Դիպակ Փավսանին համարում են հնդկական բազմաձեռք աստված Վիշնուի վերամարմնավորում: Ոմանք էլ կարծում են, որ նա չար ոգի է, աշխարհի վերջի գուժկանը:  Տղան երկու զույգ ոտքեր ու երկու զույգ ձեռքեր է ունեցել: Մասնագետներն անոմալիան բացատրում են նրանով, որ Դիպակի մայրը պետք է երկվորյակների լույս աշխարհ բերեր, սակայն արգանդում սխալ զարգացման հետեւանքով պտուղներից մեկը մյուսի մեջ է արմատավորվել:

Տղային վիրահատելու բարդ գործն ստանձնել են Բենգալորի հիվանդանոցի մասնագետները: Ավելորդ ձեռքերն ու ոտքերը հեռացնելու համար չորս ժամ է պահանջվել: Այժմ երեխան իրեն լավ է զգում: Նման վիրահատությունը Դիպակի ընտանիքի համար 80 հազար դոլար կարժենար, ինչը նրանց հնարավորություններից դուրս է, սակայն բժիշկները համաձայնել են անվճար կատարել արտասովոր վիրահատությունը:

«Դա շատ հազվադեպ շեղում է:  Երկվորյակ -մակաբույծ ունեցող երեխաների շատ քիչ տոկոսն է գոյատեւում:  Մեր դեպքում վիրահատությունը հաջող անցավ: Երեխան շարժվելու հնարավորություն ստացավ: Այժմ նա հասակակիցներին իր ֆիզիկական զարգացվածությամբ չի զիջում»,- նշել է հիվանդանոցի առաջատար բժիշկ Ռամչարան Թիագարայանը, գրում է լրատվական BCM պորտալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ