Ռուսաստանը պարբերաբար խոսում է Հայաստանում, այսպես կոչված, ԵՄ դիտորդական առաքելության բացասական վերաբերմունքի և կոնֆրոնտացիոն էության մասին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը երկու տարով երկարաձգելու ԵՄ առաջարկը։
«Այս առաքելության հակաադրբեջանական, հակառուսական, հակաիրանական նպատակներն ակնհայտ են։ Ավելին, դրան միանում են նաեւ ՆԱՏՕ-ի երկրները։ Ակնհայտ է, որ սա աշխարհաքաղաքական նախագիծ է, որն օգտագործվում է հավաքական Արեւմուտքի ներկայությունը տարածաշրջանում ամրապնդելու համար։ Մեզ համար նրա նպատակները պարզ են՝ իրավիճակի ապակայունացում և դրա օգտագործումը Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների դեմ», - ասաց նա։
Զախարովան նշեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունից բացի ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի վերածելուց ոչինչ պետք չէ սպասել։
«ԵՄ առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի համար, և տարածաշրջանի առջև ծառացած բոլոր հրատապ խնդիրները պետք է լուծվեն հավաքական ջանքերի միջոցով՝ առանց արտաքին միջամտության», - ասել է Զախարովան։
Ռուս դիվանագետը կիսեց ադրբեջանական կողմի վրդովմունքը՝ ընդգծելով, որ ԵՄ առաքելությունը տեղակայելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու. «Ինչո՞ւ հաշվի չի առնվում տարածաշրջանային խաղացողի կարծիքը, ով արտաքին դիտորդ չէ և ով շահագրգռված է կայունության մեջ»։
ԱԳՆ ներկայացուցիչը հավելեց, որ ԵՄ-ն Հայաստանն օգտագործում է որպես ազդեցություն տարածելու գործիք և դիտորդական առաքելության հովանու ներքո լրտեսական գործունեություն է ծավալում տարածաշրջանում։

Ֆրանսիան` ծխի և կրшկի մեջ. քաոսը տարածվում է ողջ Եվրոպայով

Ֆրանսիան՝ քաոսի մեջ. հարյուրավոր թալանված խանութներ, հրկիզված շենքեր և մեքենաներ I ԼՈՒՐԵՐ I 20:00

Մենք հետաքրքրված ենք չինական հիմնադրամով, մենք երեք ծրագրի համար դիմել ենք. ՇՄ նախարար

«Լիդիան Արմենիա»-ի բնապահպանական ծրագիրը՝ Ջոն Հոբսի մրցանակակիր

Ինքնասպшնությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. Ով է Երեւանում պատշգամբից ընկած կինը I ԼՈՒՐԵՐ I 18:00

ՈւՂԻՂ. ՇՄ նախարար Համբարձում Մաթեւոսյանի եւ Աստրիդ Շոմեյքերի համատեղ մամուլի ասուլիսը

Անունը Շադե էր, 4 տարեկան երեխա ունի. մանրամասներ՝ Դավթաշենի ահասարսուռ դեպքից

Իրենց քթերից պետք է հանի հայ ժողովուրդը. Ավետիսյան

Ուժեղացված հսկողություն Երեւանում. ոստիկանները ստուգում են անգամ առաքիչներին I ԼՈՒՐԵՐ I 16:00

Երեւանում շարունակվում է COP 17-ի աշխատանքները

Կոլումբիան և Հայաստանը գործարկում են կոալիցիա՝ տեսակների վերականգնումն արագացնելու նպատակով

«AUTO GALLERY»-ի նոր առաջարկը․ էլեկտրական բեռնատարներ՝ հանքարդյունաբերության համար