Մենք չենք պատրաստվում ոչ 150 դրամ վճարել տրանսպորտի համար, եւ թող այս հարկերն էլ հետ կանչեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, կառավարության դիմաց տնտեսվարողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը: «Չենք պատրաստվում իրենց հաճույքների համար, որ ինչ-որ մի քաղաքապետ 20 հազար դոլարով սամոլյոտի տոմս առնի, որ ոտերը մասաժ անելով հասնի Ամերիկա, 750 հազար դոլար էլ այնտեղ վիսկիների ու կայֆերի վրա ծախսի, հա՞: Մենք պահանջում ենք, որ այդ իրենց կայֆերը անեն իրենց գումարներով, ոչ թե ժողովրդի, արդեն բուլկու փողը երեխեքի։ 50-50 հավաքում էին, մի հատ կորժիկ էին առնում, արդեն կորժիկի փողի հետևից են գնացել, չի կարելի»,-ասաց նա:
Չենք պատրաստվում վճարել, որ ինչ-որ քաղաքապետ 20 000 դոլարով տոմս առնի, որ ոտքերը մասաժ անելով հասնի Ամերիկա.Տնտեսվարող
Տեղադրություն











