Ով հագնում է ՔՊ հանցագործների շապիկը, նա մասնակից, մեղսակից ու արյունապարտ է դառնում այդ հանցագործությանը ու կարևոր չէ՝ «մեր Սարիկն է», «ձեր Սարիկն է», թե «նրանց Սարիկն է», ես նրան չեմ էլ ճանաչում։ Այս մասին Գյումրիում «Սրբազան պայքար» շարժման երիտասարդների «Չեմ վստահում» ակցիայի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը:

«Նրա մասին դրական բան չեմ կարող ասել, իսկ բացասականն այն է․ որ հագել է հանցագործների շապիկը։Ու կարևոր էլ չէ՝ կհաղթի, թե՝ ոչ։ Յուրաքանչյուր մարդ, ով հագնում է ՔՊ-ի շապիկը, դառնում է հանցագործությանը մեղսակից»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանը հավելեց, որ ՔՊ-ն ամբողջապես մերժված է, եւ Գյումրին իր վճռական խոսքը կասի:

Մանրամասները՝ տեսանյութում: