News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 28
Տեսնել լրահոսը

ՀՀՊ-ի վերաբերյալ Մոսկվայի մտահոգություններն ունկնդրելու Վաշինգթոնի  ունակությունը ռուս-ամերիկյան հետագա հարաբերությունների համար էական նշանակություն կունենա: «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ամփոփելով անցնող տարվա արդյունքները եւ ներկայացնելով 2012թ. առաջնահերթությունները:

«Մեր եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների համար որոշիչ նշանակություն կունենա  իր ներկա տեսքով Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող ամերիկյան գլոբալ ՀՀՊ համակարգի ստեղծման ծրագրի  առնչությամբ մեր օրինական մտահոգությունները լսելու Վաշինգթոնի ունակությունը», - ընդգծել է նախարարը:

Նա նշել է, որ 2011թ. ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ամրապնդումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել