News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիան դեկտեմբերի  28-ի երեկոյան զգուշացրել է այն մասին, որ  նա հետագա միջոցներ կձեռնարկի Ֆրանսիայի դեմ, եթե Ֆրանսիայի Սենատը ընդունի օրենք ցեղասպանությունների, այդ թվում Հայող ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Այդ մասին գրում է «Le Monde»-ը` վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ Անկարան հետ է կանչել իր դեսպանին եւ խոստացել է պատասխան տնտեսական միջոցներ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից եւ այդ օրինագծով մեկ տարվա ազատազրկման եւ 45 հազ. եվրո տուգանք սահմանելուց հետո:

Ազգային անվտանգության խորհուրդը` պետության բարձրագույն մարմինը, իր հայտարարության մեջ ցանկություն է հայտնել, որ Փարիզը հրաժարվի իր «սխալից»:

Խորհրդի կազմում են երկրի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կառավարության անդամեներ եւ նախագահ Աբդուլա Գյուլը:

«Այդ կապակցությամբ առդեն ձեռնարկվել են հավելյալ միջոցներ եւ այլ հավելյալ միջոցների մասին կհայտարարվի Ֆրանսիայի ընդունած որոշմամբ պահմանավորված»,- հայտարարել է Խորհուրդը հինգժամյա հանդիպման արդյունքում:

«Եթե տվյալ նախագիծը դառնա օրենք, ապա անարդար որոշումը կբողոքարկվի բոլոր միջոցներով»,- հավելել է Խորհուրդը:

Նշենք, որ այդ օրինագիծն ուժի մեջ կմտնի այն դեպքում, եթե ընդունվի Սենատի կողմից, սակայն դեռ պարզ չէ, վերին պալատը կքննարկի այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ