News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշ կրճատումներով  ներկայացնում է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի «Ինչպես արդյունավետորեն օգնել աղքատ երկրներին» հոդվածը,  որը հրապարակվել է ֆրանսիական Les Echos-ում:

«Հինգ տարվա ընթացքում աղքատ երկրներն արդեն   երրորդ անգամ կարող են տուժել ճգնաժամից, որը պայմանավորված է զարգացած երկրներում տիրող ֆինանսական խառնաշփոթով:

2009թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով ցածր եկամուտներ ունեցող երկրների աճը կտրուկ նվազել է:  Հետեւանքները չափազանց ծանր էին սոցիալական մակարդակում. Համաշխարհային բանկի տվյալներով` եւս 64 մլն մարդ չքավորության է մատնվել:

Կարող էր ավելի վատ լինել, բայց ի շնորհիվ նախորդ տասնամյակի արդյունավետ քաղաքականության`   ցածր եկամուտներ ունեցող երկրները ճգնաժամը շատ ավելի արդյունավետ հաղթահարեցին:  Անկումը հարաբերականորեն կարճատեւ էր, մասնավորապես` համաշխարհային առեւտրի համար բաց լինելու շնորհիվ:

Սակայն այդ երկրները շատ  խոցելի են: Նրանցից շատերը ժամանակ չեն ունեցել հարվածները մեղմելու  միջոցառումներ իրականացնել:  Նրանց բյուջեներն ավելի խոցելի են, ընթացիկ բալանսի դեֆիցիտը ավելացել է,  նրանց պահուստները նվազել են, իսկ պարտքերը` մեծացել: Բացի այդ, քանի որ զարգացած երկրները ֆինանսական խնդիրներ ունեն, նրանցից տրամադրվող օգնությունը կարող է ապագայում  էականորեն  նվազել:

2012թ. ցածր եկամուտներ ունեցող երկրների համար առաջնահերթություն է ցնցումներին դիմակայելու ունակությունը: Նրանք պետք է ավելացնեն եկամտային բազան, որպեսզի առավել քիչ կախում ունենան արտաքին ֆինանսավորումից, ինչպես նաեւ մեծացնեն ծախսերի արդյունավետությունը: Մի շարք երկրներում, օրինակ` Հայաստանում, Բուրկինա-Ֆասոյում, Սիերա-Լեոնում, Գանայում եւ Քենիայում արդե այս հարցում առաջընթաց կա: Նրանք սննդի կտրոնների, մայրերին եւ ընտանիքներին օգնելու, հասարակության առավել խոցելի խմբերին, օրինակ` ծնողազուրկ երեխաներին,  ֆինանսական օգնություն ցուցաբերելու  ծրագրեր են մշակում:

Մոտ հեռանկարում ցածր եկամուտներ ունեցող երկրները կշահեն  իրենց տնտեսությունների դիվերսիֆիկացումից, ինչը թույլ կտա կրճատել մի շարք արտադրանքներից եւ գործընկերներից ունեցած կախումը:

Օգնելու համար ԱՄՀ-ն պատրաստ է փորձագիտական խորհրդատվություն, ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել:  Մենք զրոյացրել ենք 2012թ. մեր վարկերի տոկոսադրույքները` արտոնյալ պայմաններով, ավելացրել ենք դրանց ծավալը 17 մլրդ դոլարի` մինչեւ 2014թ., եւ կրկնապատկել գումարը:

Ի վերջո, միայն սեփական տանը կարգուկանոն հաստատելուց եւ ուժեղ ու կայուն աճը վերածնելուց հետո առաջադեմ երկրները կարող են արդյունավետորեն աջակցել ցածր եկամուտ ունեցող երկրներին: Դա նրանց կօգնի հետագայում էլ  առաջընթաց գրանցել  եւ նշանակալի հաջողությունների հասնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ