News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այս տարի հազիվ թե հայ-թուրքական հաշտեցման գործընթացը առաջընթաց ապրի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլոժիայի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի կոորդինատոր Ալեքսանդր Սկակովը` հավելելով, որ դա պայմանավորված է մի քանի գործոններով:

«Առաջինը, դա Թուրքիայի ներքաղաքական իրադրությունն է: Անկարայի կողմից իրականացվող լուրջ քայլերը խոչընդոտվել են նախընտրական պայքարով: Երկրորդ, Ադրբեջանը բացահայտ շանտաժի է ենթարկում Թուրքիայում` սպառնալով բարձրացնել էներգոռեսուրսների գները եւ հրաժարվել դրանց փոխադրման` Թուրքիայի համար շահավետ ճանապարհներից: Երբ այդ խնդիրներ այլեւս ակտուալ չլինեն, հնարավոր է նոր քայլեր ձեռնարկվեն հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ»,-հայտարարել է Սկակովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ