News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունվարի 4-ին, գիշերը ժամը 01:00-ին, սպանություն է տեղի ունեցել Կոնդ թաղամասում:

NEWS.am-ի տեղեկություններով, վիճաբանություն է տեղի ունեցել 4 մարդու միջեւ, որի ընթացքում 17-ամյա Հարություն Մկրտչյանը ձեռքի դանակով հարվածել է նախ 36-ամյա Ալեքսան Սիմոնյանի ձեռքին, ապա 45-ամյա Մերուժան Մինասյանի մարմնի տարբեր հատվածներին: Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մերուժան Մինասյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Կռվին մասնակցել է նաեւ 17-ամյա Հարություն Թանապուրյան:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով այսօր երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում դանակահարող երիտասարդը բերման է ենթարկվել, կատարվում է քննություն:

Մեր տեղեկություններով, 17-ամյա երիտասարդները (նրանք ընկերներ են) փողոցում կանգնած են եղել, երբ նրանց մոտով անցել են Ա. Սիմոնյանն ու Մ. Մինասյանը: Վիճաբանության պատճառ է դարձել երիտասարդներից մեկի ռեպլիկը, որն էլ արյունալի վերջաբան է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ