News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունվարի 4-ին, 19:55-ին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում ոմն Վարդան Համբարձումյանից ահազանգ է ստացվել, որ Զավարյան փողոցի 57/19 շենքի 102 բնակարանում երեխայի դիակ կա: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 2-ամյա Թամարա Մարգարյանին, ով, NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, հանկարծամահ է եղել քաղցից:

Երեխայի մայրը` 40-ամյա Մարիա Մարգարյանը հոգեկան հիվանդություն ունի, եւ հաշվառված է հոգեբուժարանում: Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, կինը օրեր շարունակ չի կերակրել փոքրիկին: Ոստիկանները նրան տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ